Նախընտրական բանավեճերը ցույց տվեցին, որ 2-րդ շրջանից դրանք վերածվում էին կակոֆոնիայի, երբ կա ՀՀԿ + «Իմ քայլը» դուետը․ արդյունքում տուժում են բանավիճողների ձայնալարերը, լսողների ականջներն ու նյարդերը։

nixyntrakan-banavetch-yntrutyu-n139060-1

Առաջին դեմքերի բանավեճը խտացված ամփոփումն էր այն ամենի, ինչ տեղի էր ունենում վերջին 10 օրվա ընթացքում։ Կլասիկ քարոզարշավ դժվար անվանեի, քանի որ կլասիկը պատգամավորն է։ 🙂

Read the rest of this entry »

Advertisements

Դե ֆակտո քարոզարշավն արդեն սկսել է։ Բոլորն արդեն համակերպվել են իրենց՝ 1-ին տեղի նկատմամբ պարտության հետ, որը բնական է հետհեղափոխական շրջանում։  Ու 2-րդ, 3-րդ և գուցե անգամ 4-րդ տեղերը կիսելու համար պետք է այնպիսի այլընտրանք լինեն Փաշինյանին, որ ո՛չ շատ սպիտակ լինեն, ո՛չ էլ սև, քանի որ սպիտակի դեպքում, հենա «Իմ քայլ»-ին կընտրի ժողովուրդը, իսկ այ սևը մարգինալացվելու ու հանրային պախարակման արժանանալու լուրջ վտանգ է։

Տեսնենք, թե ինչպիսի հրապարակային մեսիջներով են փոխանակվում կուսակցությունները/դաշինքները։ Read the rest of this entry »

Թրամփի հետ կարճ հանդիպման մասին շատ իմիջիայլոց խոսալուց (իբր սկի չէր էլ ուզում անդրադառնալ 😀 ) անցում կատարեց ավելի կարևոր մեսիջներին։

1․ Ալիևի հետ ոչ ֆորմալ կարճ շփում

Նախկին հռետորաբանությունը չկա։ Բացի հերթապահ հայտարարությունից, որ բանակցությունները խնդրի լուծման տարբերակն են ու որ պետք է լարումը թուլացնել սահմանին, պայմանավորվածություն է ձեռք բերվել օպերատիվ կապի ստեղծման, որ պետք եղած ժամանակ արագ կարողանան շփվել: (!) Սա հետաքրքիր զարգացում է՝ հաշվի առնելով, որ մինչ այդ հանրահավաքային ու թվիթերյան սպառնալիքներ էին միմյանց հասցեին։

Հա, բայց Ալիևն էլ էն մրգային սեղանի ընթրիքին չկար։ Չլինի՞ գնացել էր սահմանային լարման հարցերով զբաղվի։ Հետևենք սահմանների վիճակին։

2 ԱՊՀ և ԵԱՏՄ կառույցների PR Read the rest of this entry »

pashinyan-kocharyan

Գուցե լրիվ ուրիշ բան էր ուզում ասել, բայց նախօրեին Քոչարյանի լայնածավալ հարցազրույցից հետո պետք էին շտկումներ, որոնք էլ տեղ գտան նրա ելույթի մեջ՝ մեծապես պատասխանելով Քոչարյանի հնչեցրած մտքերին։ Այսպիսով՝ Read the rest of this entry »

kocharyanՀարցազրույցը սենդվիչի ֆորմատի էր, որտեղ 1-ին և 3-րդ հատվածները նույն թեմային էին վերաբերում՝ քր․ գործին, իսկ ահա 2-րդ հատվածում ցույց է տալիս, թե ինչ կարողություններ ունի նա, որ չունեն այսօրվա իշխանությունները։ Եվ ուրեմն՝ գնացինք։

1-ին հատված․ Քր գործ ու նրա հետ կապված լիքը բան

1․1․ Առաջին րոպեներին արեց այն, ինչ արեց Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին՝ բորբոքելով մարդկանց կրքերը և Նիկոլ Փաշինյանի աջակիցներին անվանելով «ագրեսիվ փոքրամասնություն»։ Իրականում նա մտահոգված էր այդ «փոքրամասնության» համար, այլապես չէր խորանա։ Read the rest of this entry »

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասով որոշում կայացնելիս (դատական) իշխանությունները գնացին վա բանկ։ Շատ չոր է լինելու ամեն ինչ՝ կամ, կամ white-black Read the rest of this entry »

1․ Ասում էր, որ ինքը մենակ չի եղել. «Իմ մեջ չի խնդիրը», ու իր համար «ամենակարևորը ապացուցելն է իր մեղավորության մասը», բայց միաժամանակ ասում էր, 

2. Որ կարող է լռել, եթե իրեն մենակ չթողնեն ու «վերականգնեն պատիվը». «Ոչ էլ ուզում եմ՝ որևէ մեկը որևէ մեկին պատասխանատվության ենթարկի…», «Մեկ ա օրերից մի օր խոսացվելու ա»: Այս մեսիջները շանտաժի տարրեն ունեն: Սրան + նաև «Ես ուզում եմ ինձ ճիշտ պահեմ», նշանակում է, որ ՆՐԱՆՔ էլ իրենց մասով պետք է իրենց ճիշտ պահեն, հակառակ դեպքում կարող է նաև անուններ տալ, բայց այս պահին դեռ սպասում է, որն էլ արտահայտվում է հավատ բառով. «ես հավատում եմ ինձ, իմ ընկերներին, իմ երկրին, իմ պետությանը և արդարադատությանը»: Սա ասելիս աչքերը փակում է. գուցե մեծ հույս չունի, բայց նաև հույսն էլ չի կորցրել, քանի որ հակառակ պարագայում անուններ կտար:  Read the rest of this entry »